Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հար­կա­վոր է հայ­րե­նա­սեր «մա­հա­պարտ­նե­րի» իշ­խա­նու­թ­յուն

Հար­կա­վոր է հայ­րե­նա­սեր «մա­հա­պարտ­նե­րի» իշ­խա­նու­թ­յուն
04.12.2020 | 00:11

Քայ­քայ­ված տն­տե­սու­թյուն, ա­ռող­ջա­պա­հա­կան կո­լապս, սո­ցիալ-տն­տե­սա­կան անմ­խի­թար վի­ճակ, պա­տե­րազ­մի սար­սա­փե­լի հետևանք­ներ, ա­վեր­ված պե­տա­կան ինս­տի­տուտ­ներ, ար­տա­գաղ­թե­լու ցան­կու­թյուն հայտ­նած հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ, զին­ված ու­ժե­րը սպա­ռա­զի­նու­թյամբ ու մարդ­կա­յին ռե­սուր­սով զի­նե­լու մեծ անհ­րա­ժեշ­տու­թյուն, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հիմ­նա­հա­տակ ոչն­չաց­րած պե­տու­թյուն... Այս­պի­սի ժա­ռան­գու­թյա­նը ո՞վ կու­զե­նա տեր կանգ­նել։

Ոչ մի քա­ղա­քա­կան գոր­ծիչ չի ցան­կա­նա նման ահ­ռե­լի բե­ռան տակ մտ­նել. ան­մարդ­կա­յին ջան­քեր են պա­հանջ­վե­լու եր­կի­րը վի­հից հա­նե­լու հա­մար։ Երբ օր­վա իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե ընդ­դի­մու­թյունն ա­թո­ռակ­ռիվ է ա­նում, գո­նե հաս­կա­նու՞մ է, որ ին­քը երկ­րում բան չի թո­ղել, ո­րի հա­մար պի­տի կռիվ տալ։ Ով էլ գա, նախ պի­տի մի բան կա­ռու­ցի, որ կա­րո­ղա­նա հե­տո այն կա­ռա­վա­րել։ Հա­յաս­տա­նին այս պա­հին հար­կա­վոր է հայ­րե­նա­սեր «մա­հա­պարտ­նե­րի» իշ­խա­նու­թյուն, որն օ­րու­գի­շեր չխ­նա­յե­լով ժա­մա­նակ և ա­ռող­ջու­թյուն, կլծ­վի պե­տու­թյու­նը զրո­յից կա­ռու­ցե­լու գոր­ծին։ Դեռ պի­տի կա­րող, ան­շա­հախն­դիր ու­ժե­րին խնդ­րել, որ զբաղ­վեն այս փլա­տակ­նե­րով, ո­րով­հետև սա լուրջ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում։
Ա­պա­գա իշ­խա­նու­թյու­նից պա­հանջ­վում է, նախ, ան­սահ­ման նվի­րում եր­կի­րը փր­կե­լու գոր­ծին՝ ա­ռանց պարգևավ­ճա­րի ու ան­գամ աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման ակն­կա­լի­քի, մտա­վոր նե­րուժ, փորձ, կա­ռա­վար­ման ձիրք, խոս­քի և գոր­ծի խոր գի­տակ­ցում։ Ի վեր­ջո, պե­տու­թյան ղե­կա­վա­րի կեր­պա­րը պի­տի վե­րաի­մաս­տա­վոր­վի, որ ան­հա­վա­սա­րակ­շիռ ու տգետ մե­կի պատ­ճա­ռով հա­յը աշ­խար­հում ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա չդառ­նա։


Ե­կել է նոր ո­րա­կի իշ­խա­նու­թյան հետ նոր ո­րա­կի հա­սա­րա­կու­թյուն կեր­տե­լու ժա­մա­նա­կը, ար­ժե­հա­մա­կար­գա­յին լուրջ վե­րա­փո­խում­նե­րի ժա­մա­նա­կը։ Ե­թե հան­րույթն իր լու­ման չու­նի լավ պե­տու­թյուն ու­նե­նա­լու գոր­ծում, դժ­վար է ակն­կա­լել, որ պե­տու­թյու­նը կհայ­տն­վի լավ ղե­կա­վա­րի ձեռ­քում։ Բո­լորս ենք կանգ­նած լուրջ ջր­բա­ժա­նի ա­ռաջ։ Ե­թե ու­զում ենք ու­նե­նալ ա­մուր, զար­գա­ցած պե­տու­թյուն, այդ հեն­քը մե՛նք պի­տի ամ­րաց­նենք։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ